|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Թուրքիան 8 կմ-անոց սահմանային հեռավորությունը խախտել է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։
Նա վստահեցրեց, որ կոնկրետ Ախուրյան-Արաքս սահմանային շրջանում Թուրքիան իր հենակետերն առաջ է տվել և ավելի մոտ տեղադրել, քան 8 կմ-անոց հատվածը։ Եվ դա արել է ընդամենը 6-7 ամիս առաջ։
«Եվ նույնիսկ բնակչության համար է վտանգավոր։ Ընդ որում, այս մասին տեղեկացել ենք նաև Երվանդաշատի համայնքապետից։ Թուրքերը սահմանային հենակետերը մոտեցրել են մեր սահմանին, որով խախտել են 8-կմ-անոց հատվածը, իսկ եթե սահմանային խախտում է արվում, պայմանագիրը կարելի է առոչինչ համարել»,-ասաց Էդիկ Մինասյանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ։