Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հստակ գնում է դեզինտեգրացիոն գործընթաց Հայաստանի և Արցախի միջև և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում, այսինքն նախաձեռնությունը Արցախից չի գալիս ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, ով Հայոց բանակի օրվա առիթով Արցախում էր և նոր է վերադարձել։
«Այս խայտառակ պարտությունից հետո ՀՀ իշխանությունները, եթե նրանց կարելի է իշխանություն կոչել, փոխանակ, ընդհակառակը, փորձեն ավելի մեծացնել կապը Արցախի հետ, ամեն կերպ փորձում են ձեռքները լվանալ Արցախից։ Նրանց՝ քաղաքական մակարդակով հայտարարությունները, պատմական եղելության խեղաթյուրումը, ադրբեջանական բոլոր փաստարկների համար փաստաբանություն անելը, իբրև թե Հայաստանը մտավ ԱՊՀ և այլն, Ռուսաստանն էլ է մտել ԱՊՀ, բայց տեսանք Ղրիմի հարցն ինչպես լուծվեց, այսինքն, դա բացարձակ ոչ մի կապ չունի։ Այդ ամեն ինչից հետո երբ գնում ես Արցախ, խոսում ես մարդկանց հետ, նրանք տեսնում են, որ Հայաստանի հետ կապը քիչ-քիչ կտրվում է»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․