Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի անվտանգության ուժերն Իրանին սահմանակից Վան նահանգում թրաֆիքինգի մեջ ներգրավվածության մեղադրանքով ձերբակալել են 17 մարդու, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների։
Հունվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում թուրքական ոստիկանությունն ինը գործողություն է իրականացրել թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում և ձերբակալել 19 մարդու, այդ թվում՝ Աֆղանստանի և Իրանի 3-ական քաղաքացու. հաղորդում է Hurriyet-ը: Նրանցից 17-ին կալանավորելու հրաման է տրվել։ Կասկածյալները նաև տուգանվել են մոտ 422,000 թուրքական լիրայով (մոտ 31,000 դոլար):
Բացի դրանից՝ ոստիկանությունն առգրավել է կասկածյալներին պատկանող երեք ավտոմեքենա։
Հրապարակման մեջ նշվում է, որ, միգրացիայի դեպարտամենտի տվյալներով, հունվարին Թուրքիայում մոտ 8700 անօրինական միգրանտ է ձերբակալվել։
Ամբողջ 2021 թվականին անվտանգության ուժերը ձերբակալել են 163,000 անօրինական միգրանտների, ինչը 122,000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: 2019 թվականին Թուրքիայում կալանավորվել էր ռեկորդային թվով՝ 455,000 միգրանտ։
Վերջերս ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել էր, որ Թուրքիան ներկայումս ունի 5,3 միլիոն օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ 4 միլիոն փախստական, որոնց մեծ մասը Սիրիայից է։