կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 16:08
Քաղաքական

Ինձ համար տարօրինակ են Արմեն Սարգսյանի բերած փաստարկները․ իշխանական պատգամավոր

Ինձ համար տարօրինակ են բերված փաստարկները՝ նախագահի սահմանադրական լիազորությունների մասով․ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Հանրապետության նախագահը 2015 թվականի փոփոխված Սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է, և կարծում եմ՝ դա հայտնի էր թե՛ նախագահ ընտրվելուց և թե՛ այս վերջին 4 տարիներին։ Շատ տարօրինակ է, երբ դա մեջբերվում է որպես ոչ էֆեկտիվության կամ ինչ-որ փոփոխություններ անելու խոչընդոտ։ Խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում հանրապետության նախագահները հիմնականում կա՛մ արարողակարգային, կա՛մ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունկցիաներ ունեն և ոչ ավելին»,- ասաց նա։