Փոխարժեքներ
29 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, մեկնաբանելով կառավարության հրաժարականի մասին` խորհրդարանին ներկայացված առաջարկը, նշեց, որ այսպիսի գրագետ, քաղաքական մեթոդով հրաժարականի առաջարկ Հայաստանում դեռեւս ներկայացված չի եղել, և դա քաղաքական նոր մշակույթի ձևավորմանն ուղղված քայլ է:
Ինչ վերաբերում է առաջարկի մերժմանը, ապա, ըստ Վ. Հովհաննեսյանի, ամենակարեւորը քննարկումն էր, որն իսկապես վրդովեցրեց խորհրդարանական մեծամասնությանը:
«Իրենք էլ չէին սպասում, որ իրենց իսկ նշանակած կառավարության փաստարկները քաղաքական մեծամասնությանը որոշ իմաստով թիրախ են դարձնում, նաեւ այդ մեծամասնության նախկին ղեկավարներին` լինեն դրանք ՀՀ նախագահները, նախորդ վարչապետը, որն այսօր նախագահ է: Կարծում եմ, որ սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխան տալ»,- ասաց Վ. Հովհաննեսյանը:
Նա առաջարկում է` կա'մ կառավարությունը ճանաչում է իր շարունակականությունը եւ պատասխան տալիս իր այսօրվա անհաջողությունների համար, կա'մ անհաջողությունները կապում է նախորդ ժամանակաշրջանի հետ եւ պատասխան է տալիս այն քաղաքական մեծամասնությանը, որն այդ կառավարությունը կյանքի է կոչել:
«Ինչպես տեսաք` ԱԺ նախագահի հայտարարությունն այն մասին, թե կոալիցիան դեմ է քվեարկելու, բերեց ընդամենը 10 դեմ ձայնի. այնպես չէ, որ կոալիցիան միահամուռ դեմ քվեարկեց, ինչը նշանակում է, որ մեր բոլոր փաստարկները տեղ հասան»,- նշեց Վ. Հովհաննեսյանը: