|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ը չի փնտրում Ռուսաստանի հետ հակամարտություն, քանի որ երկու երկրները ընդհանուր պատասխանատվություն ունեն և կայուն հարաբերությունների մեջ են․ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` միաժամանակ հավելելով, որ ԱՄՆ-ը կպատասխանի Ռուսաստանի վնասակար գործողություններին:
«Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք փնտրում: Մենք ունենք կայուն, կանխատեսելի հարաբերություններ: Մեր երկու երկրները ունեն զգալի պատասխանատվություն, և դրա շրջանակներում անհրաժեշտ է ապահովել ռազմավարական կայունություն ու համաձայնագրեր զենքի վերահսկման ոլորտում: Ես լուրջ եմ վերաբերվում այդ պատասխանատվությանը, բայց հստակ ասում եմ՝ Միացյալ Նահանգները վճռականորեն և անմիջապես կպատասխանի, եթե Ռուսաստանի կառավարությունը ներգրավվի վնասակար գործողությունների մեջ»,- ըստ «Կոմերսանտի»՝ ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայում ամերիկյան զորամիավորման առջև:
ԱՄՆ-ն, ըստ Բայդենի, արդեն ցույց է տվել և ցույց կտա, որ «ժողովրդավարությունների ինքնիշխանության խախտումն ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր» իրենից կենթադրի պատասխանատվություն: