|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են մաքսային միջանցք ստեղծել, ինչպես նաև դիտարկում են հաշվարկները ազգային փոխարժույթով իրականացնելու հնարավորությունը: Այդ մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. հայտնում է ТАСС-ը:
«Մենք մտադիր ենք երեք երկրների միջև կանաչ մաքսային միջանցք ստեղծել և միասնական մաքսային չափանիշներ պահպանել»,-նշել է նա:
Ռոհանին նաև հավելել է, որ կողմերը քննարկել են նավթի և գազի արդյունահանման ոլորտում տեխնիկական համագործակցությունը: