Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախը ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթից հետո, որը մեկ այլ առիթով ասել էր՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան։ Խնդիրը չի կարող գնալ էդ տարածքը Հայաստանինը համարելուն, խնդիրը պետք է գնա՝ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգվա՞ծ են, թե՞ ոչ»։
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պահանջեց, որ այս արտահայտության համար Գեղամ Մանուկյանին անվտանգության աշխատակիցները դուրս հանեն Աժ դահլիճից։
Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին, որ պատգամավորը ելույթն ավարտի և Գեղամ Մանուկյանին թևերից բռնած հեռացրին ամբիոնի մոտից, ապա դուրս բերեցին դահլիճից։
Նիստը նախագահողը ընդմիջում հայտարարեց։
Մանրամասն՝ տեսանյութում․