Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսի դեմ պատվաստումները հանրության շրջանում առաջացրել են որոշ անհանգստություններ, եւ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հասկանալու համար, թե եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ինչ դիրքորոշում ունեն պատվաստումների վերաբերյալ, իր հոտին կաթողիկոսը ինչ կոչ է անում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում որեւէ հոգեւոր կամ կրոնական խնդիր չի տեսնում։
«Այսօր Հայ Եկեղեցու թեմերում Սփյուռքում եւ Հայաստանում բազմաթիվ հոգեւորականներ արդեն պատվաստվել են»,- նշեց հոգեւորականը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Հռոմի Ֆրանցիսկոս պապն էր մարդկությանը կոչ արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում