Կնշանակվե՞ն նոր ընտրություններ
Վեդի խոշորացված համայնքի հետընտրական զարգացումները առաջացրել են մի շարք հարցեր, որոնցից են.
1) ինչո՞ւ են ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունները դիմել ՏԸՀ և հրաժարվել մանդատներից,
2) ինչո՞ւ է «Հանրապետություն» կուսակցության անունից հայտարարել ՔՊ-ն, ի՞նչ փոխվեց, քանի որ կարծես թե չմիացան իրար,
3) ինչո՞ւ անտեսվեց ժողովրդի քվեն, հաշվի չառան առկա արձանագրումն ու չառաջնորդվեցին այդ քվեով,
4) ինչո՞ւ է ՔՊ-ն որոշել, որ ամեն համայնքում պետք է համայնքի ղեկավար նշանակվի ՔՊ-ական, այլ ոչ թե ընտրովի մարդկանց կողմից,
5) ինչու՞ պետք է այսքանից հետո Վեդի խոշորացված համայնքի ընտրություններում ՔՊ-ն կամ ՔՊ արբանյակ կուսակցությունները ձայն ունենան,
6) ինչու՞ պետք է այսքանից հետո մեր քաղաքացիները քվե տան ՔՊ-ին կամ արբանյակ կուսակցություններից որևէ մեկին՝ տեսնելով, թե ինչ է կատարվում այլ բնակավայրերում երբ ՔՊ-ն պարտվում է,
7) Ու՞մ դեմքով հանդես կգա ՔՊ-ն, արդյո՞ք նորից նույն դեմքերին կբերի առաջին պլան, թե՞ հարևան-արբանյակ կուսակցություններից «պարտքով» մարդ կհրավիրեն:
Այսպիով. հրաժարվելով մանդատներից՝ Վեդի խոշորացված համայնքի քաղաքացիները պետք է զրկեն նրանց մանդատ ունենալու հնարավորությունից և այլևս չքվեարկեն ՔՊ օգտին, քանի որ նրանք պատրաստ չեն վերցնել մանդատներն ու աշխատել ժողովրդի համար: Ժողովուրդ չպիտի հանդուրժի պաշտոնի կռիվը: Վստահ եմ, եթե չլինեին ղեկավար, այլ գործունեություն իրականացնեին ավագանիում, նրանց որևէ խելամիտ առաջարկ չէր անտեսվի հանուն համայնքի զարգացման:
Ուստի առաջարկում եմ՝ ՀՀ քաղաքացիները՝ մասնավորապես Վեդի խոշորացված համայնքի քաղաքացիները, դիմադրեն ՔՊ-ին և նրա արբանյակ ուժերին, զրկեն մանդատից և միանան դիմադրության շարժմանն հենց իրենց սեփական համայնքում:
Քվեն ձերն է, թույլ մի տվեք խլեն ձեզանից ձեր քվեն և տնօրինեն իրենց հայեցողությամբ:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ