Ռուսաստանի Դաշնության Աարտակարգ իրավիճակների նախարարությունը 80 տոննա հումանիտար օգնություն է առաքել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 15 բեռնատար մեքենա նախօրեին հումանիտար օգնություն է առաքել Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան: Ընդհանուր առմամբ, 80 տոննա անհրաժեշտ հումանիտար օգնություն է հասցվել»,- ասված է հաղորդագրությունում:
Առաքված բեռները հետագայում կբաշխվեն բնակիչներին: