Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանագծման և սահմանազատման թեմայով «Հայաստան» խմբակցության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց՝ չմասնակցելով։ Նիստի արդյունքում պետք է ընդունվեր Հայտարարություն, որը ՔՊ-ն որակեց «քաղաքական» և այդ պատրվակով դեմ արտահայտվեց։
«Այս մանկական մոտեցումն անընդունելի էր, կարող էին գալ, իրենց բացատրությունը տալ՝ ինչո՞ւ այս կարևոր թեմայով չեն մասնակցում քննարկմանը, իրենց դիրքորոշումը հայտնեին, այլ ոչ թե չմասնակցելով տապալեին նիստը»,-ըստ Yerkir.am-ի ասաց Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ սկզբից ասացին՝ հայտարարությունը քաղաքական է, հետո էլ ասացին՝ ներքաղաքական է
«Այսինքն, ԱԺ-ում ոչ քաղաքական հայտարարությո՞ւն պետք է լինի։ Տեքստում կա իրավիճակի գնահատում, հիմնական բովանդակությունն ուղղված է թշնամուն և միջազգային հանրությանը։ Ակնհայտ է, որ նույնիսիկ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրը Արտաքին գործերի նախարարությունը մի հայտարարություն է տարածում, որ խայտառակություն է, անհասցե մի հայտարարություն, որտեղ որևէ խոսք չկա Թուրքիայի մասին, նույնիսկ չեն համարձակվում Թուրքիայի անունը նշել․ սա է այդ հայտարարությունը մերժելու հիմնական պատճառը։ Երկիրը ծնկի են բերել ու շարունակում են ծնկի բերած պահել մեր ժողովրդին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» խմբակցությունը տարածեց Հայտարարության տեքստը, որն արդեն 3 շաբաթից ավելի դրված էր քննարկման։
Մանրամասն՝ տեսանյութում․