Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Դատախազությունն ունեցավ այդ արժանապատվությունը՝ ընդունելու իր պարտությունը և արձանագրելու, որ բոլոր պատգամավորները պետք է ազատ արձակվեն։ Պատկերացնենք, որ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն իր կազմում չունի որևէ իրավական գիտելիք ունեցող պատգամավոր և, օրինակ չի պատկերացնում, որ այս հարցով կարելի էր ՍԴ դիմել։ Ի՞նչ էր լինելու, պատգամավորները շարունակելու էին մնալ կալանավորվա՞ծ, Արմեն Չարչյանի առողջականը շարունակելու էր քայքայվե՞լ, և դրա հետ համերա՞շխ էր լինելու Հայաստանի իրավապահ համակարգը։ Այստեղ է ամենամեծ ցավը, չեմ կարողանում նույնիսկ լիաթոք ուրախանալ այս որոշմամբ, որովհետև մեր ընկերներն այսքան ամիս մնացել են կալանավորված․ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում։