|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի կարող երբևէ իրեն թույլ տալ այնպիսի վարքագիծ, որ նույնիսկ անուղղակի ընկալվի, թե կողմ է վիրավորանքին, առավել ևս՝ ծանր կամ ծայրահեղ ծանր վիրավորանքին․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մեր հասարակության մեջ վիրավորանքը պետք է տեղ չունենա, բայց քննադատությունը պետք է թույլատրելի լինի։ Ինձ մոտ տպավորություն էր, որ պատգամավորներից մի քանիսը լուրջ պայքարում են, օրինակ՝ Freedom House-ի հետ, բայց, սիրելի՛ հայրենակիցներ, այդ կազմակերպությունները մեզնից ավելի շատ բան գիտեն։ Հիմա այս հարցի վերաբերյալ, որ ասում են՝ սա հետընթաց է, էստեղ բանավիճելու բան չկա»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021թ․–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։
Ավելին՝ տեսանյութով։