կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 19:04
Հասարակություն

Բերել եք միայն «թուղթը», բա ու՞ր է էդ 2016 թ. մերժվածը, որին նորից նշանակել եք. Գեղամավանում կրքերը չեն հանդարտվում

«Մենք որոշել ենք փակել գյուղապետարանը և գնալ տուն, ես ինքս չեմ աշխատելու»,- լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ նշեց Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Հիշեցնենք՝ Գեղամավան գյուղում արդեն երկու օր շարունակվող լարված իրավիճակը չի հանդարտվում: Մարզպետը Սևան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Գեղամավանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել մինչև 2016 թ. 34 տարի շարունակ գյուղապետ հանդիսացած, ներկա իշխանությունների որակմամբ, մի թալանչու, ով մինչև հիմա դեռ վերականգնում է պետությանը հասցված վնասները:

«Թող մարզպետը գա և բացատրություն տա՝ ի՞նչու է կայացրել նման որոշում: Ընդունված պրակտիկա է՝ գյուղապետի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո նա դառնում է ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև նոր ընտրությունների կայացումը: Մեզ մոտ, չգիտես ինչու, ընտրություններից տառացիորեն օրեր առաջ գյուղապետին ազատում են և տեղը բերում նախկին գյուղապետին»,- նշեց աշխատակազմի քարտուղարը:

Փաստենք, որ նորանշանակ պաշտոնակատարին ներկայացնելու փոխարեն մարզպետարանի պաշտոնյան գեղամավանցիներին է «ներկայացրել» նրա նշանակման ,թուղթըե՝ հրամանագիրը: Հավանաբար՝ կա՛մ ամաչել են, կա՛մ վախեցել են գյուղացիների առջև հանդես գալուց և, գյուղացիների բնորոշմամբ, «վերջին տարիներին անգամ գյուղում չապրած ,մեռելինե վերստին վերակենդանացնելուց»:

Ի դեպ, նորանշանակ պաշտոնակատարի որդին՝ Արգիշտի Վարդանյանը, հանդիսանում է Գեղամավանի դպրոցի տնօրենը: Գյուղացիների խոսքով՝ իշխանությունները ցանկանում են, որ ԺՊ-ի կնոջն էլ դարձնեն գյուղի մանկապարտեզի տնօրեն՝ ամբողջական դարձնելու համար Վարդանյանների ընտանեկան կլանը:

Փաստորեն, Փաշինյանի իշխանությունը գյուղի ղեկավար է նշանակում մեկին, որին գյուղը մերժել է դեռևս 2016 թ.:

Այդպիսով՝ «նախկինների» դեմ խոսող ներկա իշխանությունների հենարանը շարունակում են հանդիսանալ ամենամերժելի նախկինները:

Խնդրին առնչվող տեսանյութը՝ ստորև.