կարևոր
838 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-10 14:45
Աշխարհ

Մենք ճնշման ներքո և ահաբեկման պայմաններում բանակցություններ չենք վարի․ Արաղչի

Մենք ճնշման ներքո և ահաբեկման պայմաններում բանակցություններ չենք վարի․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը «ճնշման ներքո» ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ 

«Իրանի միջուկային էներգիայի ծրագիրը միշտ եղել է և միշտ կմնա բացառապես խաղաղ բնույթի։ Ուստի սկզբունքորեն գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին դրա «պոտենցիալ ռազմականացումն է»։ Մենք ճնշման ներքո և ահաբեկման պայմաններում բանակցություններ չենք վարի: Մենք նույնիսկ չենք դիտարկի դա՝ անկախ դրա թեմայից», - գրել է Արաղչին։

Նա հավելել է, որ Իրանը ներկայում բանակցություններ է վարում «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա), ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Ալի Խամենեին, մեկնաբանելով Թրամփի նամակը, նշել է, որ Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին մտահոգում են սոսկ սեփական շահերը: