Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք կանխատեսում ենք, որ 2022 թվականի ընթացքում բարձր՝ 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, ու 2022 թվականի համար նախատեսվող անելիքները՝ իրենց ֆինանսավորման կառուցվածքով, միտված են այդ բարձր տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն․ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ միջին կենսաթոշակները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին:
Հարցի հնարավորության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ համաձայն չէ նախարարի հետ:
«Չնշեցիք կարևոր գործոնը, դա գնաճն է, որն այսօր բերում է մարդկանց եկամուտների նվազման։ 2020 թվականի աղքատության ցուցանիշը առնվազն դեռ հրապարակված չէ, բայց, Համաշխարհային բանկի գնահատմամբ, մենք ունենք 7 տոկոսային կետ աղքատության մակարդակի աճ, 2021-ը չենք ավարտել ու հիմա ունենք այդ գործոնը, որն իրական եկամուտնեի նվազման մասին է խոսում: Հիմա, երբ մենք ասում ենք ապագայում ստեղծենք հնարավորություն և այլն, ես պետք է անդրադառնամ հետևյալին՝ ծախսերը աճում են 18-ից ավելի տոկոս, եկամուտներն աճում են մոտ 29 տոկոս ու մի կարևորագույն ցուցանիշ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին պետության կողմից վճարվող գումարները հաջորդ տարի պլանավորել եք 106 միլիարդ դրամ, սա ակնհայտ է՝ չունի ընթացիկ սոցիալական ազդեցություն հաջորդ տարի։ Դուք մակրոտնտեսական կայունությունն առավել եք գնահատում, քան սոցիալական խնդիրների լուծումը, սա ակնհայտ երևում է թվերից», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։