Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ չափերի է հասել։ Բացի կենսական ապրանքներից, մեկ տարվա ընթացքում ուղիղ 100 դրամով թանկացել է նաեւ բենզինը։ Վերջին թանկացումը երկու-երեք օր առաջ արձանագրվեց՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամից դարձավ 390, իսկ պրեմիումը՝ 390-ից՝ 410։ Ու դեռ թանկանալու միտում ունի։ Եվ սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ բենզինի գինը հասել էր 270 դրամի։ Գազը նույնպես թանկացել է՝ մեկ լիցքավորման մեջ մոտ 500-600 դրամով։
Տնտեսագետները սա բացատրում են հիմնականում դոլարի թանկացմամբ, համաշխարհային շուկայում գների մի փոքր բարձրացմամբ, ակցիզային դրույքաչափերի փոփոխությամբ, նաեւ մեր շուկայում առկա մենաշնորհով եւ հակամրցակցային համաձայնության դրսեւորումներով, որով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն»,- գրում է թերթը։