կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-22 20:14
Աշխարհ

Իրանը խոստանում է արձագանքել ԱՄՆ կողմից ագրեսիվության շարունակման դեպքում

Իրանը խոստանում է արձագանքել ԱՄՆ կողմից ագրեսիվության շարունակման դեպքում
 Իրանի օդատիեզերական ուժերի ղեկավար Ամիր Ալի Խաջիզադեն հայտարարել է, որ Իրանը կավելացնի «ամերիկյան անօդաչուների հավաքածուն», եթե Վաշինգթոնը շարունակի Թեհրանի նկատմամբ ագրեսիան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք մեր տրամադրության ներքո ունենք ամերիկյան անօդաչուների հավաքածու, ինչը ապացույց է այն բանի, որ ԱՄՆ-ը խաթարել է Իրանի օդային սահմանները, այն բանի, որ ԱՄՆ-ը չի հարգում միջազգային իրավունքը»,- ասել է նա:

Երկու օր առաջ Իրանը հայտարարեց, որ Իրանի ԶՈՒ-ն ամերիկյան անօդաչու է խոցել, այն բանից հետո, երբ անօդաչուն խախտել է Իրանի օդային տարածքը: ԱՄՆ-ը ևս հայտարարել է, որ Իրանի զենիթա-հրթիռային համակարգը անօդաչու է խոցել, որը գտնվել է միջազգային օդային տարածքում: