Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորիս համար Սիրիան նաև երկիր է, որը 1915 թվականին ապաստան է տվել թուրքական հերթական ցեղասպանությունից փրկված հայերին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր- պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը.
«Այսօր, որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, այցելեցի մեր բարեկամ երկրի` Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և անձամբ իմ ու ֆակուլտետի անունից ցավակցություն հայտնեցի մեծարգո դեսպան Նորա Արիսյանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Արևելագիտության ֆակուլտետի համար Սիրիան ոչ միայն երկիր է, որն ուսումնասիրում են, այլև երկիր է, որտեղ ուսանել են արևելագետ-արաբագետների շատ սերունդներ և այդ երկրի հետ կապված ունեն ջերմ հիշողություններ ու առանձնահատուկ վերաբերմունք:
Բոլորիս համար Սիրիան նաև երկիր է, որը 1915 թվականին ապաստան է տվել թուրքական հերթական ցեղասպանությունից փրկված հայերին և հնարավորություն ստեղծել հայության մի հատվածի գոյության շարունակման: Իսկ ինձ համար Սիրիան նաև առանձնահատուկ է որպես մայրական պապիս ու տատիս երկրորդ հայրենիք, ուր 1915-ին հայտնվել են կիլիկիացի նախնիներս և ես այդ վերընձյուղված հայկական ընտանիքներից մեկի շառավիղն եմ»,- գրել է Մելքոնյանը: