|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, Աֆղանստանին տրամադրվելիք մարդասիրական օգնությունը, Հարավային Կովկասում դիվանագիտական միջոցառումները և Լիբիայի ընտրությունները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
«Առաջնորդները քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղանցիներին մարդասիրական օգնության առաքումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ամերիկացի և թուրք առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։
Վերջին անգամ Թուրքիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները դեմ առ դեմ հանդիպել են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: