|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել, հաղորդում է Սպիտակ տունը:
«Բայդենը փոխանցել է երկկողմ կառուցողական համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հարցում իր շահագրգռվածությունը։ Առաջնորդները պայմանավորվել են հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում անցկացնել, որպեսզի քննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջական շրջանակը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։