կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 17:16
Տարածաշրջան

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Ռուսաստանին

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Sabah թերթին տված հարցազրույցում սպառնացել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մեկի վրա հարձակման (Ռուսաստանի կողմից) դեպքում դաշինքը կտա անհրաժեշտ պատասխանը։

«Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ միջամտել Ուկրաինայի հակամարտությանը։ Բայց եթե նույնիսկ ամենափոքր հարձակում լինի որևէ դաշնակցի վրա, մենք համապատասխան պատասխան կտանք»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից Անկարան մեղադրում էր Ռուսաստանին հարևան պետության դեմ ագրեսիայի մեջ, սակայն չմիացավ Արևմուտքի պատժամիջոցներին՝ ցանկություն հայտնելով միջնորդ լինել Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններում: