|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հարց ուղղեց հայկական շուկայում պարբերաբար հայտնվող` ադրբեջանական փաթեթավորման գյուղատնտեսական ապրանքների մասին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա վիճակագրություն, թե 2016 թվականին ադրբեջանական ծագման քանի ապրանք է ներմուծվել Հայաստան, և ինչպե՞ս են վերահսկվում դրանք:
«Տվյալների մասին տեղեկություն չունեմ, բայց ՀՀ-ն պետք է իր քաղաքականությունն ունենա, թե որ երկրից իրավունք ունի ներմուծելու, որից՝ ոչ: Քանի այդ քաղաքականությունը հստակեցված չէ, օրենքի սահմաններում այդ երկրներից կարող են մթերքներ ներմուծվել: Կարևորը` դա օրինական լինի»,- ասաց նախարարը:
Պատգամավորը նշեց, որ ինքը չստացավ իր հարցի պատասխանը՝ պնդելով, որ ստացվում է` հասարակությունն օգտվում է ադրբեջանական ծագում ունեցող ապրանքներից:
«Ըստ մամուլի՝ այդպես է ստացվում»,- պատասխանեց նախարարը: