|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել պահպանել ազգային միասնությունը և չներքաշվել երկրի ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ:
Այս մասին Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել պաշտոնական կայքէջում:
Նշվում է, որ իսրայելական շարունակական հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի ու ավելի քան հազար մարդու զոհվելուն, ի լրումն անցած օրերի հազարավոր վիրավորների, բանակի ղեկավարությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել ազգային միասնությունը, չներքաշվել այնպիսի գործողությունների մեջ, որոնք կարող են վնասել երկրի ներքին կայունությանը:
Լիբանանյան բանակի հրամանատարությունը ներկա իրավիճակը վտանգավոր և նուրբ փուլ է համարել երկրի պատմության մեջ, քանի որ Իսրայելն աշխատում է իր դիվերսիոն ծրագրերի իրականացման և լիբանանցիների միջև երկպառակություն տարածելու ուղղությամբ:
Բանակը վստահեցրել է, որ շարունակում է ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ և իրականացնել քաղաքացիական խաղաղության պահպանման իր ազգային պարտքը՝ կոչ անելով բնակչությանն արձագանքել այդ միջոցառումներին: