կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-14 13:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ բանը՝ անունը չտամ, ապագա չունի․ Աղվան Վարդանյան

Ձեզ խաբելով՝ պատահաբար, եկել են, ձեր ընտրությամբ՝ 6 օր հետո, գնալու են՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը Էջմիածնում՝ ընտրողների հետ հանդիպմանը։

«Այդ բանը՝ անունը չտամ, ապագա չունի։ Մի նայեք դրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովուրդը այլ ղեկավարի է արժանի՝ ուժեղ, կամային, հարգանք պարտադրող, 24 ժամ աշխատող»,-ասաց նա։

Հավաքված էջմիածինցիները սկսեցին վանկարկել՝ «Քոչարյան»։

«Դիմում եմ հայ կանանց՝ ձեր կողքին ինչպիսի՞ տղամարդ կուզենայիք տեսնել՝ լաչառ, ծույլ, ում ձեր բակում ոչ ոք չի՞ հարգում, գոռում են վրան, ձեռք են առնում, թե՞ մեկին, ում ձեր շրջապատում բոլորը հարգում են, ում ճանաչում, գնահատում են ձեր գյուղից ու քաղաքից շատ ու շատ հեռու, ով քաջ է, պատասխանատու, աշխատասեր, ում շուրջը ամեն ինչ կարգուկանոն է։ Թող տղամարդիկ ասեն՝ ո՞ւմ հետ ընկերություն կանեք, ո՞ւմ կվստահեք, ո՞ւմ հետ ճամփա կգնաք, այս երկու տեսակից ո՞ր մեկին կընտրեք․ նայեք, համեմատեք, մտածեք։ Ընտրությունը այսքան պարզ է»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ 1988 թ-ից ամեն ինչ տեսել է, մեր երկրի կյանքում քիչ թե շատ դերակատար գրեթե բոլորին ճանաչել է, հայի մեր տեսակը գիտի՝ գիտեմ, որ կարող ենք քայլ պահել աշխարհի ամենազարգացած ժողովուրդների հետ, գիտի, որ այդպես էլ լինելու է, եթե ազատվենք այս պիղծ, այս չարիքի իշխանությունից։

«Արդեն գնացած են՝ նրանց օրերը հաշված են»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․