Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Համայնքների խոշորացման գործընթացն ապօրինի է, այն կատարվում է Սահմանադրական դատարանի 2021 թվականի մայիսին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ, որով սահմանվել է համայնքների խոշորացման երկու պայման՝ լսվելու իրավունքը (փոքր համայնքների դեպքում) և տեղական հանրաքվեի անցկացումը (խոշոր համայնքների դեպքում). անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին և ԱԺ-ում ներկայացված օրենսդրական փոփոխություններին՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Փոխնախագահն ընդգծեց, որ համայնքների և համայնքային բնակչության շահն ու կարծիքը ամբողջովին անտեսված են:
«Այս ձևով խոշորացումն ունի միայն իրենց քաղաքական շահը սպասարկելու նպատակ, այն է՝ ազատվել անցանկալի համայնքապետերից: Մենք դեմ չենք համայնքների խոշորացման սկզբունքին, բայց ոչ՝ այս ձևով և այսպես հապճեպ կերպով: Որոշ համայնքների պարագայում վերականգնվել են նախկին ԽՍՀՄ շրջանները: Այլ պարագայում մեկ համայնք է կցվել այլ խոշորացված համայնքին՝ զուտ համայնքապետից ազատվելու համար՝ առաջնորդվելով ՔՊ-ի համար ցանկալի համայնքապետի թեկնածուի առկայությամբ»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ, չնայած համայնքային բնակչության շրջանում առկա մեծ դժգոհությանը, շատ համայնքապետեր, վախենալով իշխանության քաղաքական հետապնդումներից, խուսափում են բողոքի ձայն բարձրացնել:
«Կոչ ենք անում համայնքնապետերին և համայնքային բնակչությանը՝ պայքարել իրենց իրավունքների համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։