|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաշխարհային առաջնորդներին ներկայացնել իր «Արդար աշխարհ հնարավոր է» վերնագրով գրքի օրինակները:
Երկրների ներկայացուցիչները կստանան գրքրի թարգմանված տարբերակը. հայտնում է GazeteDuvar–ը: Ինչպես նշում է կայքը, գիրքը «կենտրոնանում է այն խնդիրների վրա, որոնք գոյություն ունեն ՄԱԿ-ում, դրանք են՝ օրինականության, ներառականության, արդյունավետության, ներկայացուցչության և կառավարման առումով թերությունները»:
Հավելենք, որ Էրդողանը վաղուց ՄԱԿ-ին կոչ է արել բարեփոխել կազմակերպությունը՝ միաժամանակ առաջարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվը հասցնել 20-ի:
Գիրքը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն:
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ մեկնելուց առաջ Էրդողանը լրագրողներին ասել է, որ վաճառքները հասել են «լավ մակարդակի»:
Միևնույն ժամանակ, առաջին տիկին Էմինե Էրդողանը Նյու Յորքի Թուրքական մշակույթի տանը առաջին անգամ կներկայացնի Աֆրիկայում իր ճանապարհորդությունների մասին գիրքը: Նա նախատեսում է իր «Իմ ճանապարհորդությունները Աֆրիկա» գիրքը ներկայացնել այլ երկրների առաջին տիկիններին: