Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանն անդրադարձել է իշխող ՔՊ խմբակցության՝ ԱԺ փոխնախագահի շուրջ ստեղծած քաշքշուկին.
«ԱԺ փոխնախագահի շուրջ քաշքշուկով քպ-ի խուրդեքը ոչ միայն չհասան իրենց նպատակներին՝
1. թույլ չտալ իր կոշտ դիրքորոշիւմով հայտնի Իշխան Սաղաթելյանի ընտրությունը,
2. հասնել նրան, որ «Հայաստան» դաշինքն այլ թեկնածու առաջադրի,
3. պառակտել ընդդիմության միասնականությունը, փորձել գայթակղել «Պատիվ ունեմ» դաշինքին», խոստանալով նրանց կողմից թեկնածու առաջադրելու դեպքում քվեարկել նրա օգտին,
4. մանկամիտ «ժուլիկություն» անելով, փորձել կասկած սերմանել ընդդիմադիր դաշինքների ներսում իրենց գործընկերների նկատմամբ, այլև ի ցույց դրեցին իրենց «գյադա» և «մուտիլովշիկ» մակարդակը, այլև խայտառակվեցին, ստիպված լինելով խելոք-խելոք կուլ տալով իրենց եփած «բոռշը»։
Իսկ ընդդիմությունը այս առաջին առճակատումից հաղթած ու ավելի միասնական դուրս եկավ։ Ու էս հլը սկիզբնա, դեռ ինչե՜ր պիտի ըլլան»: