|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Քաշքշուկ տեղի ունեցավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի աջակիցների ու ոստիկանների միջև Քննչական կոմիտեի բակում, որտեղ հարցաքննում էին Փարամազյանին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Վեճը ծագեց այն բանից հետո, երբ աջակիցները փակել էին ՔԿ-ի դիմացի փողոցը, բայց տաքսու մի վարորդ ցանկանում էր անցնել Քննչական կոմիտեի շենքի դիմացի՝ փակված ճանապարհով։
Քաջարանի քաղաքապետը դուրս եկավ, հանդարտեցրեց իր աջակիցներին, ոստիկաններին մի կողմ հրեց և կարգավորեց իրավիճակը։
Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին եւ կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, այդ թվում Քաջարանի համայնքապետը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մանրամասն՝ տեսանյութում․