|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի խորհրդարանում քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների պատգամավորների միջև։
Ըստ DHA-ի` քրդամետ կուսակցության` Ստամբուլից պատգամավոր Ահմեթ Շըքը իշխող կուսակցությանը մեղադրել է ապօրինաբար իշխանությունը զավթելու մեջ։ «Ճշմարիտ խոսողների դեմ դուք ձեր անկարողությունը արտահայտում եք ագրեսիվությամբ»,- ասել է նա։
Այս խոսքերից հետո դեպի քրդամետ պատգամավորն են շարժվել իշխող կուսակցության պատգամավորները։ Նրանք փորձել են խանգարել Շըքին, հետո սկսվել է քաշքշոց։
Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Մուստաֆա Շենթոֆը ստիպված է եղել 5 րոպեանոց ընդմիջում հայտարարել։
Տեղի ունեցածից հետո քրդամետ պատգամավորը պատժվել է` զրկվելով Թուրքիայի խորհրդարանի` առաջիկա 2 նիստին մասնակցելու իրավունքից:
Որպես բողոքի նշան՝ քրդամետ կուսակցության մի քանի պատգամավորներ լքել են մեջլիսի դահլիճը։