Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների թիվը միջնադարյան Դավիդ Գարեջիի վանական համալիրի տարածքում. հղում անելով վրացական աղբյուրներին` նշում է haqqin.az կայքը:
«Նախկինում սահմանապահներն ընդամենը երկուսն էին: Այսքան շատ նրանք դեռևս չէին եղել: Իսկ այժմ թիվն արդեն հասել է 18-ի»,- նշել է վանական համալիրի հոգևոր առաջնորդ Կիրիոնը:
Նշենք, որ ապրիլի 25-ին վրացական կողմը հայտարարել է, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են Դավիդ Գարեջիի վանական համալիր տանող ճանապարհը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլայեվան հայտարարել է, որ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքների` կարճ ժամանակահատվածում ավարտելուն:
Կիրիոնը հավելել է, որ ներկայումս զբոսաշրջիկներն ու ուխտավորները չունեն տեղաշարժի հետ կապված խնդիրներ, սակայն չի բացառել, որ մայիսի 5-ին կրկին կփակեն ճանապարհները: