|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, հորդորում և խնդրում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։ Այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը:
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ կազմվել է համատեղ ծրագիր պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ