Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ուկրաինան 2023 թվականից հնարավոր է չեղյալ հայտարարի պարտադիր զինվորական զորակոչը․ ասել է «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Ալեքսանդր Կորնիենկոն:
««Ազգային դիմադրության մասին» օրենքի նախագծի ընդունմամբ՝ դա հնարավոր է արդեն 2023 թվականից»,- նշել է նա:
Կորնիենկոն տեղեկացրել է նաև ռազմական գրանցման և զորակոչման գրասենյակների առաջիկա բարեփոխումների մասին: Նման վերափոխումները, ըստ նրա, կապված են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ծրագրի հետ: Նա նաև հավաստիացրել է, որ Ուկրաինան կշարունակի իրականացնել ռազմական բարեփոխումներ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության ճանապարհին:
Հուլիսի 16-ին Գերագույն ռադան ընդունեց օրենք, որը, մասնավորապես, 11 հազարով ավելացրել է Ուկրաինայի զինված ուժերի թիվը: Փաստաթղթի համաձայն՝ այդ թիվը չի գերազանցի 261 հազարը, որից 215 հազարը զինծառայողներն են: Նպատակը բանակի առանձին ճյուղի` Տարածքային պաշտպանության ուժերի, ինչպես նաև դիմադրության համակարգի հետագա զարգացումն է: