|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հաիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժազեֆը հայտարարել է, որ նախկին նախագահ Ժովենել Մոիզը ենթարկվել է խոշտանգումների մահից առաջ: Ժոզեֆը խոստացել է պատասխանատվության ենթարկել սպանության մեղավորներին, գրում է ABC News-ը:
«Վարձկանները եկել են նախագահի տուն, նրանք խոշտանգել եւ սպանել են նրան,-ասել է Ժոզեֆը:-Մենք բռնել ենք շուրջ 20 մարդու: Ներկայում նրանք կալանավորված են: Եւ մենք հավատում ենք, որ արդարությունը կհաղթի»:
Չորեքշաբթի տեղական ժամանակով գիշերը մեկին զինված խումբը ներխուժել է Մոիզի առանձնատուն եւ սպանել պետության ղեկավարին: ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Բոքիթ Էդմոնդի խոսքով՝ ռեյդի ընթացքում խումբը հաստատել է, որ ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գործակալնել են, ինչը հերքվել է ինչպես Հաիթիի, այնպես էլ Ամերիկայի կառավարության կողմից: