Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մանկական կերերի շուկայում գնաճ է արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Ներմուծող ընկերությունները արդարանում են՝ մեղքը դարձյալ բարդելով եվրոյի և դոլարի փոխարժեքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիներից մեկը փոխանցեց, որ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4900 դրամից բարձրացել է՝ դառնալով 5800 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200-6300 դրամով:
Այն ապրանքատեսակները, որոնք այժմ վաճառվում են բարձր գնով, դրանք գնվել են թանկ սակագնով: Մինչև սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ այս բարձր գինը կպահպանվի: Այդ ամիսներին կանխատեսում կա, որ կնվազի, մեր գործընկերների հետ ներքին պայմանավորվածություն ունենք, որ այն կվերանայվի»: Ստացվում է, որ եթե եվրոյի կամ դոլարի փոխարժեքը բարձրանում է, Հայաստանում անմիջապես զգացնել է տալիս, բայց երբ իջնում են գները, ներքին շուկան դրան չի արձագանքում:
Մյուս կողմից՝ նկատենք, որ գների բարձրացման հանգամանքը պետք է Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի՝ Գեղամ Գևորգյանի ուշադրության կենտրոնում լինի, բայց, ինչպես տեսնում եք, գները բարձրանում են ու բարձրանում, իսկ վերահսկող չկա»,- գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։