կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 16:51
Տնտեսական

Հացի շուկայում արձանագրվել է գնաճ

Հացի շուկայում արձանագրվել է գնաճ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի և հրուշակեղենի՝ համապատասխանաբար 0.1% և 0.2% գնաճ: Միաժամանակ, ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մրգի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 21.9% գնանկում, իսկ 2016թ. մարտի համեմատ`4.7% գնաճ: 2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 4.3%, մանդարինի՝ 4.9%, կիտրոնի` 5.6%, ընկույզի միջուկի՝ 5.8%, նարնջի՝ 6.7%, խնձորի` 9.6%, տանձի 11.7% գնաճ: Միաժամանակ, չորացրած մրգերի գինը նվազել է 1.1%-ով, խաղողինը՝ 0.9%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2016թ. ապրիլին մարտի համեմատ մրգի գներն աճել են 0.9-7.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում), իսկ մեկում գրանցվել է 6.8% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 5.5%-ով: