Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ 2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճով:
Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում նույնպես արձանագրվել է գնաճ՝ 0.4 տոկոսով:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.6%, գրասենյակային պարագաների՝ 0.8%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.9%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.2%, գորգերի և հատակի ծածկերի`1.5%, կահույքի և կահավորանքի՝ 1.8%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 2.2%, հագուստի 3.0% գնաճ:
Միաժամանակ, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների գները նվազել են 1.5%- ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.6%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.4%-ով, ոսկերչական զարդերինը՝ 0.2%-ով, վառելանյութինը և քսայուղերինը՝ 0.1%-ով, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:
2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: