Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ողջ Հայաստանի տարածքով դժվար է գտնել մարդու, ով որևէ կերպ սատարում է Արայիկ Հարությունյանին․ անգամ նրա քաղաքական թիմի և նախարարության աշխատակիցները պարտադրանքից դրդված միայն արդարացումներ են կարողանում գտնել ստեղծված իրավիճակի համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» կարգախոսով երթի ավարտին՝ ԿԳՄՍ նախարարության շենքի առջև։
«Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ Հայաստանում կա 3 մլն վարչապետ։ ԿԳՄՍ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ձայն բարձրացնող քաղաքացիների, կազմակերպությունների թիվը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետերը այս հարցն արդեն լուծել են ու հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը»,-նշեց նա։
Արգիշտի Գևորգյանն ընդգծեց, որ իշխող ուժը պետք է կամք ունենա՝ խոստովանելու այս ոլորտներում իր ձախողումները և օր առաջ հեռացնելու Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից։
«Այս շենքը, որտեղ գտնվում է ԿԳՄՍ նախարարությունը, փրկության կարիք ունի, հապաղելը հանցագործություն է, որը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Ուստի մենք դիմում ենք ՀՀ Կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վաղը կառավարության նիստում բարձրաձայնելու և այս հարցը մեկընդմիշտ լուծելու համար»,-ասաց նա։
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահի խոսքով՝ եթե ՀՀ կառավարությունը չունենա անհրաժեշտ վճռականությունը և կամքը, ուրեմն այս հարցը կլուծեն ՀՀ քաղաքացիները։
«Ուստի մենք նաև դիմում ենք ԿԳՄՍ ոլորտներում տիրող իրավիճակով մտահոգ, վարվող քաղաքականությունը ապաշնորհ և ապազգային որակող բոլոր ուժերին և անհատներին՝ կոչ անելու միանալ և միասին մերժել արայիկհարությունյանությունը»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։
Նա նշեց, որ սա հանուն ապագայի պայքար է, այս պայքարը որևէ ուժի մենաշնորհը չէ, այս հարթակը բաց է բոլորի համար՝ ում նպատակներն ազնիվ են և ում միակ շահը Հայաստանի Հանրապետության բարօրությունն է։
Արգիշտի Գևորգյանի խոսքով՝ այսօրվա երթը ևս մեկ վկայությունն է, որ Հայաստանում չի հանդուրժվելու հայ մարդուն անհասկանալի, ոչ թափանցիկ, անընդունելի նպատակներ հետապնդող քաղաքականությունը՝ ով էլ այն վարի։
«Մենք մի քանի անգամ արդեն շեշտել ենք, նորից ենք կրկնում՝ մենք գիտենք ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, Հայկ նահապետից մինչ Արամ Մանուկյան մենք համբերատար ենք եղել և դիմացել ենք ամեն զրկանքի՝ մինչև վտանգ չենք զգացել մեր ինքնության համար»,-ասաց նա։
Արգիշտի Գևորգյանն ընդգծեց․ «Եթե ՀՀ կառավարությունը չկարողանա իր քաղաքացիներին պաշտպանել այդ վտանգներից, ուրեմն դա նրա փոխարեն կանենք մենք, որովհետև երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»։
Այնուհետև ցույցի մասնակիցները երգեցին Սարդարապատի հերոսամարտին նվիրված երգը։
Մանրամասն՝ տեսանյութում․