կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 15:25
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բիզնես ցեղասպանություն». վարորդների ակցիան ՊԵԿ-ի մոտ

Մոտ 100 անհատ բեռնափոխադրողներ դիմել են Պետեկամուտների կոմիտե՝ թույլատրել, որ Մեղրիի մաքսակետով Հայաստան մտնող իրանական բեռնատարների ապրանքը Երեւան հասցնեն հայ վարորդները։ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրանցիները համաձայն են, բայց հայ վարորդներին մաքսային տարածք է պետք, ինչը ՊԵԿ-ը ձգձգում է։

«Հիմա մենք կարող ենք սեփական միջոցներով դա իրականացնել, կառուցել։ Լսել ենք՝ որոշ օլիգարխների են դիմել՝ ընտրություններին մասնակից։ Խաչատուր Սուքիասյանի անունը տալիս եմ, թող պարզապես պարոն Սուքիասյանն ասի՝ իրեն առաջարկե՞լ են տերմինալ կառուցել Մեղրիում եւ մեզ նորից ծառայեցնել ինչ-որ մեկին»,- ըստ Yerkir.am-ի՝  Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ավտոներկրողների պես իրենք էլ կարող են միավորվել, ՍՊԸ հիմնել, հարկ վճարել, իրենց ձեռքով կառուցել տերմինալ, բայց ՊԵԿ-ը պատասխան չի տալիս։

«3 ամիս առաջ գրել եմ ՊԵԿ-ին, տակն էլ նշել եմ՝ ձեր յուրայիններին՝ օլիգարխներին հանկարծ չդիմեք, չփոխանցեք։ Մենք ինքնուրույն կանենք։ Ոչ մի պատասխան չկա, դրա համար էլ եկել ենք, որ ՊԵԿ նախագահին դիմենք՝ ո՞ւր է մեր նամակի պատասխանը»,- նշեց Հովհաննիսյանը։

Հաջորդ խնդիրը, նրա խոսքով, կուտակված մեքենաներն են, որ Վրաստանի տարածքով բերել են Հայաստան՝ տեղացի ու դրսի գնորդների վրա վաճառելու։ 

«Մինչեւ 23 թիվը ռուսն ու ղազախը բոյկոտել են հայկական ապրանքը, ասում են՝ չքշեք։ Էդ ամենը կուտակվել է մեզ վրա, դրանից բացի՝ մոտ 250 մեքենա էլ մնացել է Վրաստանում, գրավոր դիմել ենք՝ դիմեք ԵԱՏՄ, էդ մեքենաները ձեր պատճառով, կեղծ գրանցումներով հայկական մեքենաները Փոթիում եւ Բաթումում փրկեք։  Էդ 2 խնդրով՝ բեռնափոխադրողների եւ ավտոներկրողների, տասնյակ անգամ գրավոր դիմել ենք, հիմա էլ եկել ենք՝ ՊԵԿ նախագահին տեսնենք»,- ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը։

Վարորդները սա «բիզնես ցեղասպանություն» են անվանում՝ նշելով, որ ՊԵԿ-ը հարցն ականջի հետեւ է գցում։

Մանրամասն՝ տեսանյութում