|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, որը ներկայացնում ենք ստորև։
«Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, չեն վիճարկվել դատական կարգով։
Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։
Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ։ Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց։
Միևնույն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարևոր է Գյումրիի ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր պետք է ամեն կերպ կանխեն Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության զավթումը»,- գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ուժային կառույցների ներկայացուցիչները շրջափակել են Գյումրու քաղաքապետարանի շենքը՝ արգելելով քաղաքացիների մուտքը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։