կարևոր
490 դիտում, 5 ժամ առաջ - 2026-08-02 17:30
Քաղաքական

Ընդդիմադիր սպանված համայնքապետ ունենք, հիմա ո՞վ չի հաշտվում ժողովրդի քվեի հետ․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

Ընդդիմադիր սպանված համայնքապետ ունենք, հիմա ո՞վ չի հաշտվում ժողովրդի քվեի հետ․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

Ազգային ժողովի անդրանիկ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հայտարարել է, որ նրա «ռեբրենդինգի փորձը» վստահություն չի ներշնչում։

«Պարո՛ն Ռուբինյան, ողջունում եմ Ձեր ռեբրենդինգի փորձը, բայց վստահություն և հավատ չեք ներշնչում, որովհետև կա այն հետագիծը, որը կա, և այն փոխել հնարավոր չէ»,– ասել է Վարդանյանը։

Պատգամավորն անդրադարձել է նաև Ազգային ժողովի հեղինակության և ընտրությունների արդյունքների թեմային՝ արձագանքելով Ռուբինյանի հայտարարություններին։

«Ասում եք՝ ԱԺ-ի վարկանիշը ցածր է, որովհետև ընդդիմությունը չի հաշտվում ժողովրդի քվեի հետ։ Մենք ցավով ենք ընդունում, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ տարբեր պատճառներով, մոտիվացիաներով ու վախերով ձեզ են տալիս իրենց ձայնը տարբեր ընտրություններում։ Սակայն մենք վիճարկում ենք, որ այս ընտրություններում այդ ձայները ձեզ բավականացրել են այս համամասնությամբ մանդատներ ստանալու համար»,– հայտարարել է Քրիստինե Վարդանյանը։