| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ն դժվարությունների կհանդիպի, որոնք սպառնում են դաշինքի գոյությանը. հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը: Թուրքիան ամբողջությամբ կատարում է դաշինքի հանդեպ իր պարտավորությունները: Նա գիտակցում է ՆԱՏՕ–ի պահպանման կարևորությունը, թեև Թուրքիան միայնակ էր մնացել այն ժամանակ, երբ ուներ աջակցության կարիք»,- ասել է Էրդողանը հեռուստատեսային ուղերձում՝ մեկնաբանելով Բրյուսելում հունիսի 14-ին կայացած՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային ճգնաժամերում «Իրաքից Սիրիա, Պաղեստինից մինչ Լիբիա, ՆԱՏՕ-ին չի հաջողվել ցույց տալ իրենից սպասվող ուժեղ կամք»:
«Գագաթնաժողովի ընթացքում բանակցություններում մենք մեկ անգամ ևս մատնանշեցինք, որ «վատ ահաբեկիչներ-լավ ահաբեկիչներ» հասկացողությունը սխալ է»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ ակնկալում է ՆԱՏՕ-ի «ավելի անկեղծ և ուժեղ ներդրում» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում երկրի հարավային սահմաններում: