|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Telegram–ով հայտարարություն է տարածել, ըստ որի` հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նա ասել է, որ ցանկանում է դուրս գալ ՆԱՏՕ-ից:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ երկու անգամ եմ հանդիպել: Ինձ անձամբ ասել է, որ Թուրքիան ցանկանում է դուրս գալ ՆԱՏՕ-ից: ԵՄ անդամ դառնալ են ցանկանում, սակայն նրանց չեն ընդունում: Իրար հետևից պահանջներ են առաջ քաշում, սակայն չեն ընդունում: Իսկ ՆԱՏՕ-ում առաջին ընդունվողներից էին, որովհետև տարածաշրջանում Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար հարմար էին»,- Ժիրինովսկիի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը: