|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ Մոսկվայում կայացել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր նպատակը Սիրիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելն է. հայտնում է РИА Новости-ն:
«Ես փոխանցեցի դա Ռուսաստանին: Մենք գիտենք` ովքեր են նրանց սադրում: Մեր համատեղ պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ կշարունակվի, մենք կուժեղացնենք մեր համակարգումը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև հավելել է, որ Պուտինի հետ քննարկել է Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձը: