Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 7-ին, ժամը 15:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին գտնվող կամուրջը վթարային է, կա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին գտնվող կամրջի (1978 թ. կառուցված) վերևի հատվածում առաջացել է փոս՝ մոտ 0,5 քմ, իսկ ներքևի հատվածում թուլացել են երկաթբետոնե կառուցատարրերը (մոտ 15 քմ):
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզային ճանապարհային ոստիկանության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընդհանուր բաժնի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներին:
«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ ղեկավարի հավաստմամբ կիրականացվեն ճանապարհի վերանորոգման աշխատանքներ: Ներկա պահին կամրջի փլուզման վտանգ չկա. ՃՇՇ աշխատակիցները կամրջի վերևի հատվածում՝ ճանապարհին, տեղադրել են արգելքներ: