կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-19 08:56
Քաղաքական

Վստահ եմ, որ վերջնականապես համոզվեցիք, թե ովքեր են հայրենիքի փրկության կերտողները

Վստահ եմ, որ վերջնականապես համոզվեցիք, թե ովքեր են հայրենիքի փրկության կերտողները

Հարգելի՛ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ և ուժաին այլ կառույցների աշխատակիցներ, այսօր Հանրապետության Հրապարակում ականատես եղաք հայ ժողովրդի հավաքական կամքի ակնառու դրսևորմանը։ Վստահ եմ, որ այսօր վերջնականապես համոզվեցիք, թե ովքեր են հայրենիքի փրկության կերտողները և ում հետ է ժողովուրդը։ 

Հուսով եմ՝ դուք ևս կանեք ձեր հետևությունը և վերջնականապես կկողմորոշվեք, թե ում հետ եք դուք՝ ժողովրդի ու ժողովրդի կամքն արտահայտող հայրենիքը փրկողների, թե հայրենիքին դավաճանած, երկիրը կործանման տանող ստահակների։ Այնպես վարվեք, որ Ձեզ շնորհակալություն հայտնենք ոչ միայն այսօրվա համահայկական հանրահավաքին Ձեր կատարած բարեխիղճ ծառայության համար, այլև հայրենիքի փրկության գործում Ձեր դրսևորած պատասխանատու և արժանապատիվ վարքագծի համար։

Պահեստազորի սպաների շարժում