Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու բառով բնութագրեմ՝ Փաշինյանի այցը եւս մեկ անգան չհաջողվեց․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին։
«Իր բոլոր համակիրներին բերել էր Սյունիք ու փորձում էր արդարացնել իր այս քայլը՝ իբր թե միասնություն է քարոզում։ Ցիրկը չի հաջողվել, միանշանակ եմ ասում, որովհետեւ սյունեցիների քանակը շատ փոքրաթիվ էր, ով էլ կար՝ իր հետ բերված համակիրներն էին, որոնք իրականում չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։
Հովսեփյանը շեշտեց՝ այս կլոունադան կազմակերպելու փոխարեն ավելի լավ է՝ մտածեր, որ այսօր Շուշիում մեր դարավոր թշնամի Էրդողանը եւ Ալիեւը լուրջ պայմանագիր են ստորագրում։ Խոսելով Սյունիքի սահմանային իրավիճակից՝ Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ փոփոխություն չկա, լարվածությունը չի թուլացել։
«Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ ցանկացած հայտարարություն անելուց առաջ պետք է միանշանակ հասկանալ, որ Սյունիքի անվտանգության երաշխավորը ռուսական կողմն է»,- ընդգծեց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Սյունիք մեկնելուց մեկ օր առաջ իր համակիրներին կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքներից, գյուղերից հավաքվել Հանրապետության հրապարակ՝ միանալ իրենց, եւ ուղեւորվել դեպի Սյունիք։
Լիանա Սարգսյան