|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
11 ամիս ծառայելուց հետո մահացած Արթուր Աջամյանի հարազատները արդեն 26 օրն է որևէ տեղեկություն չունենք, թե ինչ հանգամանքներում է մահացել իրենց զինվորը: Ըստ Yerkir.am-ի՝ Աջամյանի հարազտները այսօր ևս կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում կառավարության ղեկավարի հետ:
Աջամյանի մորը, հորեղբորն ու պապիկին ընդունեց Նիկոլ Փաշինյանը:
Լսելով զոհված զինվորի հարազտների պահանջը, կառավարության ղեկավարը հանձնարարեց՝ Արթուրի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկանք կազմել, որում չի լինի նախաքննական գաղտնիք և տրամադրել հարազատներին:
«Ամեն ինչ կանենք, որ գործը բացահայտվի, դրանում պետք է չկասկածեք»,-ասաց Փաշինյանը: