կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 22:14
Հասարակություն

«Ապագա կա». ասում է ժպտադեմ կապիտուլյանտը, եթե հաղթեց, ապա առանց Հայաստան է լինելու այդ ապագան

«Ապագա կա». ասում է ժպտադեմ կապիտուլյանտը, եթե հաղթեց, ապա առանց Հայաստան է լինելու այդ ապագան

Իսակովի պողոտայի երկու կողմերում, ինչքան աչքդ տեսնում է, «Ապագա կա» նիկոլաթուրքական պաստառներ են կախած՝ Նիկոլի ժպտացող դեմքով։ Իսկ Իսակովի պողոտայի սկզբնամասի առաջին ժպտադեմ պաստառից մի քանի տասնյակ մետր ձախ՝ «Հաղթանակ» կամուրջի վրա, չուգունե բազրիքի մի հատված արդեն 4րդ օրն է՝ չկա։ Անհետացել է։ Այս մասին գրել է Ռազմինֆո կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը:

«Գունավոր ժապավեններ են կապած, որ երևա ծակը, կամրջով քայլող մարդիկ զգույշ լինեն, ու վերջ։ 4 օր է՝ ոչ մի բան չի արվել։

Ենթադրում եմ, որ Նիկոլի այդ ժպտադեմ պաստառներից կան նաև Սևանի արևելյան ափի բնակավայրերում՝ Կութ, Վերին Շորժա և այլ գյուղերում։

«Ապագա կա» կարծես թե ասում է Նիկոլը այդտեղի ժողովրդին, թեպետ, ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ զեկույցից.

«Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են»։

Փորձում եմ հասկանալ. իսկ ո՞ւր է հայկական զորքը։ Էն որ ունենալով չկրակելու հրաման ձեռնամարտի էր բռնվում ադրբեջանցիների հետ։ Ինչպե՞ս են ադրբեջանցիները արդեն իջել սարերից ու ՀՀ քաղաքացիներին խուզարկում։

Ի դեպ, ինչպես այսօր Վերին Շորժայի համայնքապետն է հայտնել, ադրբեջանցիներն արդեն խրամատավորվում են։ Իրենց կողմից տեխնիկա է աշխատում։

Հիշեցնեմ նաև, մի քանի օր առաջ մարզական մի ակումբ Սևանի շուրջ կայանալիք հեծանվավազքը չեղարկեց անվտանգության նկատառումներից ելնելով։

«Ապագա կա», — ասում է ժպտադեմ կապիտուլյանտը։ Եթե հաղթեց, ապա առանց Հայաստան է լինելու այդ ապագան»։